Բարի օր Հասարակություն 

Չեխովում հայերի ու դաղստանցիների միջև մասսայական բախման տեսանյութը հայտնվել է համացանցում

analitik.am

Համացանցում հայտնվել է մերձմոսկովյան Չեխովում հայերի և դաղստանցիների միջև տեղի ունեցած ծածկռտուքի տեսանյութը, ինչից հետո ձերբակալվել է քաղաքի ոստիկանապետ Անդրեյ Բոլշակովը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

ԱԴԾ աշխատակիցների ուշադրության կենտրոնում հայտնված միջադեպը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսին:

Հայտնվում է, որ մերձմոսկովյան Չեխովն իրենց ձեռքում պահում են երկու խմբավորումներ՝ հայերն ու դաղստանցիները: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է խմբավորումների հանդիպումներից մեկն ավարտվում բախումով և կրակոցներով: Ծեծկռտուքից հետո ձերբակալվածներն ավելի ուշ ազատ են արձակվել, գործը փակվել է:

Ոստիկանապետին, նրա տեղակալին և մի քանի ոստիկանի կասկածում են կաշառք վերցնելու մեջ:

 

Նույն շարքից