Քաղաքական 

Վլադիմիր Ժիրինովսկին որպես օրինակ խոսել է Հայաստանի մասին

ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու մեջ այն բանից հետո, երբ վերջինս վենեսուեալական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի նախագահ:

Պատգամավորի խոսքերով, Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ է արվում, այն դեպքում, երբ աշխարհում կան խաղաղ իշխանափոխության օրինականեր՝ առանց արտաքին ուժերիր միջամտության:

«Հայաստանում ընդդիմությունը միավորվեց և խաղաղ ճանապարհով, առանց զոհերի հասավ նոր ընտրությունների: Իշխանությունը փոխվեց օրինական ճանապարհով»,-հայտարարել է Ժիրինովսկին՝ հավելելով՝ եթե Նիկոլաս Մադուրոյի փոխարեն Վենեսուելայի նախագահ դառնա Գուաիդոն, ապա նա երկար չի մնա այդ պաշտոնում:

 

 

Նույն շարքից