Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ջորջ Սորոսը զգուշացնում է

analitik.am

Այս պահին ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում սառը պատերազմ կա, սակայն կա վտանգ, որ այն կարող է վերածվել տաքի: Այս մասին հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը՝ խոսելով Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ:

Սորոսի խոսքերով, Չինաստանի նկատմամբ արդյունավետ քաղաքականությունը չպետք է վերածվի լոզունգի. «Ցավոք, նախագահ Թրամփը գնում է այլ ճանապարհով. նա զիջումներ է անում Չինաստանին, հայտարարում է հաղթանակի մասին՝ միևնույն ժամանակ վերսկսելով հարձակումներն ԱՄՆ-ի դաշնակիցների վրա»:

Ինչ վերաբերում է հենց Չինաստանին, Սորսոի խոսքերով, այդ երկիրն ամենահարուստ, ուժեղ և ամենազարգացած տեխնոլոգիաներ ունեցող երկիրն է, որն ունի ավտորիտար ռեժիմ, ինչը Սի Ծինփինին դարձնում է ամենավտանգավոր հակառակորդը բաց հասարակության համար:

 

 

Նույն շարքից