Տնտեսություն գլխավոր 

Հայաստանյան ընկերությունը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի հարցով պատժամիջոցների ցանկում է ընդգրկել այդ երկրի երկու ռազմական միավորում, երկու ընկերություն և երկու օդանավ: Այս մասին ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Վերոնշյալ ցանկում է հայտնվել նաև հայաստանյան Flight Travel ընկերությունը, որն աշխատում է իրանական Mahan Air ավիաընկերության հետ: Այս ընկերությունը ամերիկյան պատժամիջոցների ցանկում է:

Նույն պատճառով, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապեր ունենալու համար պատժամիջոցների ցանկում են հայտնվել Qeshm Fars Air ընկերությունն ու դրա երկու օդանավերը:

 

Նույն շարքից