Հայաստան 

Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Ահմեթ Դավութօղլուն և Ջոն Քերիին հեռախոսազրույց են ունեցել

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, երբ հայտնի է դարձել, որ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության հարցով, այս մասին  հայտնում է Hurriyet Daily News -ը:

Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե Թուրքիան «բացասական ակնկալիք չունի բանաձևից»: Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում այն նախաձեռնությունների դեմ, որոնք անհանգստացնում են Թուրքիային, և իրենք հուսով են, որ ամերիկացիները նման վերաբերմունք չեն ցուցաբերի: 

Թերթի հետ զրույցում նա պատմել է նաև, որ հեռախոսազրույցով ինքն ու Ջոն Քերին քննարկել են իրադրությունը Սիրիայում և Եգիպտոսում: 
 

Պարբերականը հիշեցնում է, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի չորս կոնգրեսականներ բանաձև էին ներկայացրել Բարաք Օբամային՝ կոչ անելով խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը։ Միաժամանակ ներկայացվել էր նաև վերոհիշյալ բանաձևը:

Նույն շարքից