Հասարակություն Ֆեյսբուք 

Արարատի հռչակավոր մարզպետը հումորով է վերաբերվում իր մասին հրապարակումներին

Ինչպես երևում է, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այնքան էլ ծանր չի տանում իր մասին լույս տեսնող հրապարակումները: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սարգսյանը խախտել է օրենքն ու ինքն իրեն պարգևատրել աշխատավարձի 104,5 տոկոսի չափով, հիմա էլ մամուլը գրում է, որ նա գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին։ Մարզից տեղեկություններ են ստացվում, որ նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեններից, առաջնահերթության կարգով՝ նրանցից, որոնք ծառայել են նախկին իշխանություններին կամ ունեն մտերիմ կապ։

Վերջին հոդվածին Սարգսյանն անդրադարձել է ֆեյսբուքյան իր էջում՝ այն կիսելով հետևյալ մեկնաբանությամբ՝ «ՈՒրիշ հերոսի անուն չգիտե՞ք ։)»:

Նույն շարքից