Հայաստան 

ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի ղեկավարները քննարկել են համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր

analitik.am

Երեկ՝ ապրիլի 10-ին, կայացել է ՀՀ առաջին Նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Այս մասին հաղորդվում է «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ մամլո հաղորդագրության մեջ:

 

Հադիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:

Նույն շարքից