Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն լողորդ Նաթան Էդրիանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել : Այս մասին նա հայտնել է Ինսթագրամի իր էջում:
Հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, մարզիկն արդեն սկսել է բուժման կուրս անցնել: Բժիշկները լիահույս են, որ դրական արդյունքներ կգրանցեն:
Էդրիանը իր 5 Օլիմպիական ոսկիներից 1-ը նվաճել է Պեկինում, 2-ը՝ Լոնդոնում, 2-ը՝ Ռիոյում: