Պարտվել իմանալ է պետք: Լրագրողների հետ հանդիպմանը նշեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը՝ խոսելով իր կյանքում ունեցած հիասթափությունների ու դժվարությունների մասին. «Ես 10 տարի տվել եմ Ֆոլկլերին: Այնպես, ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվելը, որևէ մեկը չի սովորեցրել: Նոբելյան մրցանակի հասած, բարձրագույնի երկրորդ կուրսից դուրս եկած ու այդպես էլ բարձրագույն կրթություն չստացած այդ հսկան ի՜նչ պատմությունների միջով է անցել: Պետք է կարողանալ պարտվել հանուն հիմնականի, որպեսզի չկորցնես հիմնականի հետ քո կապն ու հավատը: Պարտվել կարողանալն ուժ է տալիս մարդուն»:
Ինչ վերաբերում է նրան, թե կան արդյո՞ք մարդիկ, ովքեր կարող են արժանի կերպով շարունակել իր գործը, մաեստրոն դրական պատասխան տվեց. «Իհարկե կան: Ես օրինակ շատ սիրում եմ Արթուր Ավանեսովին: Նա տաղանդավոր է, զարգացած, համակողմանի երաժիշտ: Գիտե՞ք, ես էլ այսքան հանրաճանաժ չէի լինի, եթե չլինեին ֆիլմերի համար իմ երաժշտությունները: Ես էլ կլինեի Արթուր ու շատերի նման, ում մեր հանրությունը դեռ լավ չի ճանաչում»:
Մաեստրոն խոսեց նաև իր չկատարված երազանքների մասին՝ մասնավորապես շեշտելով լեզուներ չսովորելու մասին: