Հասարակություն 

Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից

Այսօր՝ հունվարի 25-ին, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից, ինչից նրան ցանկանում էին զրկել դեռ Ամանորից առաջ:

Համապատասխան որոշումը կայացվել է Արմավիրի ավագանու հերթական նիստի ժամանակ, միաձայն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և կրկին կալանավորեց ԵԿՄ նախկին ղեկավարին:

Նույն շարքից