Քաղաքական 

Յոհաննես Հաանը ժամանում է Հայաստան

Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հունվարի 29-ին ժամը 14։15-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը, իսկ ժ․ 14։40-ին տեղի կունենա նախարար Մնացականյանի և Յոհաննես Հաանի համատեղ մամուլի ասուլիսը։

ԵՄ հանձնակատարին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Համաձայն նոր կարգի՝ հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2019թ. հավատարմագրում անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Նույն շարքից