Հայաստան 

G7-ի ֆինանսների նախարարները քննարկել են Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցը

analitik.am

G7-ի երկրների ֆինանսների նախարարները ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ երկրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, իրավիճակը համաշխարհային տնտեսությունում: Այս մասին ասված է հանդիպումից հետո կարճ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Մոսկվայի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցների հարցը, սակայն նման քայլերի դեպքում եվրոպական եւ համաշխարհային տնտեսությանը հասցվելիք հնարավոր վնասը խանգարել է G7-ին միասնական դիրքորոշում ձեւավորել, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Պատժամիջոցների թեման նախարարների հայտարարությունում տեղ չի գտել:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը պատրաստ է զգալի լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս շարունակի էսկալացիան Ուկրաինայում տիրող իրավիճակում»,-հաղորդում է Bloomberg-ը:

Նշենք, որ G7-ի կազմում ընդգրկված են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Կանադան:

Նույն շարքից