Քաղաքական 

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի մասին

Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում այս օրերին իրավիճակը խիստ լարված է, երկրում հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնց ընթացքում կան զոհեր և ձերբակալվածներ: ԱՄՆ-ը և մի շարք երկրներ Վենեսուելայի նախագահ են ճանաչել ընդդիմության առաջնորց Խուան Գուաիտային, ինչից հետո նախագահ Նիկոլ Մադուրոն 72 ժամ ժամանակ է տվել ամերիկացի դիվանագետներին հեռանալու համար՝ հայտարարելով ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

 

Նույն շարքից