Հասարակություն 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկում է գիտական սեմինար. գիտական զեկույցով հանդես է գալու Արմեն Սարգսյանը

Հունվարի 26-ին ժամը 14.30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում  (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 24) մեկնարկում է գիտական սեմինար, որի ընթացքում ողջույնի խոսքով և «Համաշխարհային  ռիսկերի քվանտային վարքագիծը» թեմայով գիտական զեկույցով հանդես է գալու Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Զեկուցումներ են ունենալու նաև Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո  Ինգուշոն, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և այլ ճանաչված գիտնականներ:

Ծանոթացում.

գիտական սեմինարը կազմակերպվել է հունվարի 24-26-ը Երևանում գտնվող Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում:

Այցելությունը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների բարձր հովանու ներքո:

Այցելության շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջև ստորագրել Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ծրագիր, կազմակերպել պաշտոնական հանդիպումներ, այցելել գիտական կազմակերպություններ:

 

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից