Իմ հայրիկի անունը Վովա է: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում այդ անունը կապում են Վլադիմիր անունի հետ, սակայն ճիշտ կլինի ինձ դիմել Վովաևիչ-ով: Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե ինչպես պետք է իրեն դիմել՝ Նիկոլ Վլադիմիրովիչ, թե՝ Նիկոլ Վովաևիչ:
Ինչ վերաբերում է Ալիևի հետ երկու օր տեղի ունեցած հանդիպմանը, և մասնավորապես նրան, թե ինչ հարցեր են քննարկվել, Փաշինյանը նշեց, որ այն դիրքորոշումը, որի մասին ինքը բարձրաձայնել է նախկինում, այն հայտարարությունները, որոնք ինքն արել է, քննարկվել են հանդիպման ժամանակ. «Ես ոչ մեկ անգամ եմ ասել, որ բանակցություններում կարող եմ ներկայացնել բացառապես ՀՀ-ն և ոչ Արցախի Հանրապետությունը, քանի որ ԱՀ-ի քաղաքացիները չեն մասնակցել ՀՀ ընտրություններին, նրանք ինձ վարչապետ չեն ընտրել: Նրանք ունեն իրենց նախագահը, խորհրդարանը, կառավարությունը: Դրա համար էլ ես չեմ կարող նրանց անունից բանակցել: Հասկանալի է, որ հետաքրքիր է իմանալ, բոլոր դետալների մասին, որոնց մասին մենք խոսել ենք, սակայն էթիկական տեսանկյունից անընդունելի է, երբ հայտնում են այն ամենը, ինչի մասին խոսվում է: Սակայն, ընդհանուր առմամբ, բոլորը գիտեն այն մասին, թե ինչ ենք մենք խոսել, որովհետև խոսակցությունը եղել է այն շրջանակնկերում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային հայտարարություններին»:
Փաշինյանը նշեց, որ հանդիպումից որևէ արդյունք չի ակնկալվել, հետևաբար արդյունք չկա. «Դա ուղղակի շփում էր, ինչպես Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, չնայած Դուշանբեում կոնկրետ արդյունքներ եղան: Ոչ ես, ոչ Ալիև, ոչ որևէ մեկը արդյունքներ չէինք սպասում, դա ուղղակի շփում էր, որի ընթացքում մենք խոսել ենք ԼՂ հիմնախնդրի մասին: Սրանք բանակցություններ չեն, սրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք մենք ու մեր ժողովուրդներն ընկալում խնդիրը»:
Ինչ վերաբերում է պաշտոնական բանակցություններին, Փաշինյանը նշեց, որ ԱԳ նախարարներն աշխատում են այդ մասով, կոնկրետ բան դեռ չկա: Իսկ պաշտոնական այց Ռուսաստան կլինի այն ժամանակ, երբ հրավիրեն: