Բարի օր Քաղաքականություն 

Մոսկվայում մամուլի ասուլիսին լրագրողը փորձեց նեղը գցել ՀՀ վարչապետին, չհաջողվեց

analitik.am

Այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի վերջո ճիշտ է եղել արդյո՞ք ՀՀ նախկին իշխանությունների քայլը՝ կապված ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ, հիշեցրեց, որ ինքը, լինելով ԱԺ պատգամավոր, դեմ է քվեարկել անդամակցությանը. «Դրանից հետո ոչ մեկ անգամ եմ ասել՝ եթե մենք դա ոչ ճիշտ որոշում ենք համարել, դա չի նշանակում, որ այդ, այսպես ասած, սխալը շտկելու համար պետք է անել ուղիղ հակառակ քայլեր: Ես միշտ այս օրինակն եմ նշում. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում էր, որ նախագահ Բուշը սխալ է արել Իրաք մտնելով և նա որոշեց զորքերը դուրս բերել Իրաքից, իսկ ինչ մենք ստացանք, ստացանք Իսլամական պետություն (հավանաբար նկատի ունի ԻՊ ահաբեկչական խմբավորումը):  Փաստ է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և ես չեմ կարծում, թե կտրուկ շրջադարձերը օգտակար են միջազգային գործերում: Մենք ջանքեր ենք գործադրում ԵԱՏՄ-ն ավելի արդյունավետ դարձնելու համար: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին: Մենք անում ենք այնպես, որ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը լինի ավելի արդյունավետ ու օգտակար»:

Նույն շարքից