Հասարակություն 

Փաշինյանի նախկին խորհրդականը դատի է տվել Politik.am կայքին

Վերջերս politik.am կայքում հրապարակվեց սուտ տեղեկություն իմ մասին: Հրապարակման մեջ նշված էր, որ, ըստ իրենց աղբյուրների, ես ջերմ հարաբերություններ ունեմ քրեական հեղինակության հետ, և այդ հեղինակությունը ֆինանսավորել է իմ նախընտրական քարոզարշավը։

Անկախ մամուլը և ազատ խոսքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից են, բայց ազատ խոսքը չի նշանակում ապատեղեկատվության տարածում։ Վերջին շրջանում ակնհայտ է, որ առկա է տարբեր սուտ տեղեկություններով այս կամ այն գործչին վարկաբեկելու միտում, ինչից զերծ չմնացի նաև ես:

Այս զրպարտանքի մասով խոստացել էի գործողություններ ձեռնարկել։ Երեկ դիմել եմ ընդհանուր իրավասության դատարան՝ իմ հասցեին հնչեցված զրպարտանքները հերքելու, ինչպես նաև ապատեղեկատվությունը տարածողից փոխհատուցում պահանջելու հայցադիմումով: Փոխհատուցման հայցի բավարարման պարագայում հատուցվելիք գումարը ուղղվելու է ՀՀ Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկի ուսման վարձի վճարմանը:

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Մեսրոպ Պապիկյան

Նույն շարքից