Հասարակություն գլխավոր 

Փաշինյան-Ալիև հանդիպմանը հավանական է, որ քննարկվել է անվտանգության խնդիրը. Սաֆրաստյան

Ես սպասումներ չունեմ, որ 2019 թվականին Արցախի հիմնահարցի մասով բանակցություններում նոր զարգացում կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, թե իր կարծիքով դրա համար չկան նախադրյալներ:

Սաֆրաստյանի խոսքերով, զարգացում չի կարելի ակնկալել, քանի որ Ադրբեջանը չի փոխում իր քաղաքականությունը, իսկ դա նշանակում է, որ իրական բանակցային գործընթաց չի կարող լինել. «Բանակցային գործընթացը կարող է իրական լինել, եթե հիմնական մասնակից լինի Արցախի Հանրապետությունը: Սա հուշում է տրամաբանությունն ու փորձը: Եթե երկու հիմնական կողմերը չեն նստում սեղանի շուրջ ու բանակցում, հնարավոր չէ իրական գործընթաց իրականացնել»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիևի հանդիպումներին, Սաֆրաստյանի խոսքերով, դատելով նախորդ հանդիպումից, հավանական է, որ քննարկվում է անվտանգության խնդիրը. «Բանակցային գործընթացը, որի նպատակն է վերջնական լուծումը, մի բան է, անվտանգությունն ապահովելն այլ խնդիր է: Այս խնդիրն աշխարհաքաղաքական խնդիր է, քանի որ այսօր աշխարհաքաղաքական առումով որևէ ուժի կենտրոն շահագրգռված չէ, որ Հարավային Կովկասում առաջանա հստակ զինված հակամարտություն: Դրա համար պետք է ենթադրել, որ խոսքը վերաբերում է անվտանգության միջոցներ ապահովելուն»:

 

Նույն շարքից