Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ վարչապետեր Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով: Վարչապետերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են առևտրատնտեսական հարցերում համագործակցությանը և փոխգործակցության այլ ոլորտներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի ռուսաստանյան այցի ժամանակ նախագահ Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ: