Մենք հետևում ենք զարգացումներին, և այդ մասով Հայաստանը դեռ հայտարարություն չի արել: Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ պատասխանելով Վենեսուելայոմ տեղի ունեցող իրադարձությունների մասին հարցին:
Այս հայտարարությունը կարելի է բացթողում համարել, սակայն թե ում կողմից, դեռ պարզ չէ:
Բանն այն է, որ այսօր առավոտյան ՀՀ ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն տարածել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա: