Հայաստան 

Չկա իշխող քաղաքական ուժ, կա իշխող մարդ. Արշակ Սադոյան

analitik.am

Հանրային խորհրդի ձեռնարկատերերի և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի կարծիքով՝ շատ-շատ անձեր «ռեալ» հնարավորություն ունեն վարչապետ լինելու, ուղղակի պետք է հասկանալ, թե ով ինչ անձնական կապեր ունի Նախագահի հետ:

«Ծիծաղելի է, որ և՛ Կառավարության հրաժարականի, և՛ նոր վարչապետի մասին խոսակցություններում ՀՀԿ-ականներն ասում են, թե իրենք տեղյակ չեն ոչնչից, քանի որ ՀՀ Նախագահն է որոշում ամեն ինչ: Այսպես էլ շարունակվելու է: Չկա իշխող քաղաքական ուժ, կա իշխող մարդ»,-այսօր կայացած ասուլիսին նշեց Արշակ Սադոյանը՝ ապա ավելացրեց, թե իր խորին համոզմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հանրապետականի հետ կոալիցիա չի կազմի:

«Ինչպես ԱՄՆ-ում Հանրապետականն ու Դեմոկրատական կուսակցությունն են, այնպես էլ Հայաստանում պետք է լինի ՀՀԿ և ԲՀԿ»,-ասաց Արշակ Սադոյանը:

Անդրադառնալով «կուտակային»–ին՝ Արշակ Սադոյանն ասաց, որ շատ լավ հասկանում է, թե ինչու է մեր երկիրն ընտրել այդ համակարգը:

«Ամեն ինչ հասկանալի է, բացի նրանից, թե դա արվում է Հայաստանի համար: Ո՞նց կարելի է պետության փողերը տալ ուրիշներին ու ասել՝ տարիներով տնօրինեք»,-հարցադրում արեց Արշակ Սադոյանը:

Նույն շարքից