«Ելցին-կենտրոնի» մոսկովյան մասնաճյուղը տարհանվել է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հավելելով, որ կա պայթյունի վտանգ:
Գործակալության տեղեկություներով, ռումբի մասին ահազանգից հետո տարհանվել է մոտ 30 աշխատակից:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Globus առևտրի կենտրոնից մի քանի հարյուր մարդ էր տարհանվել 100 մետր երկարություն ունեցող ճաքի պատճառով: