Հասարակություն գլխավոր 

ԱԺ որ պատգամավորներն են դիմել բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար

Հունվարի 25-ի դրությամբ 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորներից միայն 6-ն է դիմել Ազգային ժողովին բնակարանի վարձավճարի  փոխհատուցման համար: Այս մասին Analitik.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը:

Բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար մասնավորապես դիմել են ԼՀ խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արմեն Եղիազարյանը, Կարեն Սիմոնյանը, Սարիկ Մինասյանը, Էդվարդ Անդրեասյանը: Նրանց գումարը դեռ չի տրամադրվել:

 

Նույն շարքից