Առողջապահություն Հասարակություն 

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է

Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` հունվարի 25-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Նվազել է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1537: Հոսպիտալացումները կայունացել են` 728 հոսպիտալացված հիվանդ, որից 89.9%-ը երեխաներ են:

Այսօրվա դրությամբ դուրս է գրվել 146 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 88 կանչ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Հունվարի 25-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 280 երեխա (Երևան՝ 92, մարզեր՝ 188): Բոլորը տուն են ուղարկվել:

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն:

 

  • 77
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    79
    Shares

Նույն շարքից