Հայաստան 

Քաղաքացիներն ո՞ւմ են նախընտրում տեսնել որպես վարչապետ

analitik.am

Այս օրերին ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին, անկախ տարիքից և սեռից, հետաքրքրում է մի հարց՝ ո՞վ է լինելու  նոր վարչապետը: www.analitik.am –ին նույպես հետաքրքրում է, թե ո՞վ կլինի վարչապետ, բայց  այս հարցից ավելի մեզ հետաքրքրում է  մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց՝ քաղաքացիներն ո՞ւմ են նախընտրում տեսնել որպես վարչապետ:  Մեզ հուզող հարցի պատասխանը մասնակիորեն ստանալու համար մենք  փոքրիկ հարցում կատարեցինք և պատահական  300  անցորդի  տվեցինք հետևյալ հարցը՝ ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում: Պատասխանները տարբեր էին: Երիտասարդների մեջ գտնվեցին համարձակներ, ովքեր իրենք իրենց են տեսնում այդ պաշտոնում, եղան քաղաքացիներ, որոնց, ի զարման մեզ, ընդհարապես չէր հետաքրքրում, թե ով է լինելու վարչապետ, բայց շատ քաղաքացիներ տվեցին կոնկրետ անուններ: Արդյունքներն ամփոփելով մենք ստացանք հետևյալ պատկերը:

Նույն շարքից