Հայաստան 

«Կառավարությունում մեծ փոփոխություններ սպասվում են». ՀՀԿ-ական պատգամավոր

analitik.am

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը անդրադարձավ ՀՀ ներքաղաքական իրավիճակին և նշեց, որ ներքաղաքական կյանքում քաղաքական գործընթացները թարմություն են հաղորդում ՀՀ-ին և ինքը, ճանաչելով և բարձր գնահատելով նոր վարչապետի կառավարման  կարողությունները, ինքը համոզված է, որ նոր կառավարությունը հաջողություն կունենա:

 


Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք նոր կառավարությունը կկարողանա Հայաստանը դուրս բերել տնտեսական ծանր վիճակից՝ նա նշեց, որ քաղաքական մեծ ակտիվություն կա, որը չի կարող արդյունք չտալ:


 

Խոսելով նոր կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ դա ժամանակի խնդիր է, չնայած, իր կարծիքով, փոփոխություններ կլինեն:

Նույն շարքից