Մեր իզոլացումը կամ քաղաքապետի հերթական սուտը
Պրն. քաղաքապե՞տ, լավ չեմ լսել երևի, համագործակցությու՞ն, մենք մի մարմի՞ն ենք, չէէէէ չէէէէէ, երևի ես ճիշը չեմ հասկացել...
Ոչ, չեմ ասում՝ մեզանից խուճապահար եք, ընդամենը մեզ իզոլացրել եք, ինչը արդեն ակնհայտ է ու ծիծաղելի։
Որևէ մեկը ԱՅԼԵՎՍ չհամարձակվի խոսել համագործակցությունից։ Դուք չգիտեք՝ ի՞նչ ասել է համագործակցություն։
Ստորև ներկայացրած հրապարակումից պարզ է դառնում, որ Երևանի ավագանու մարմինը ունի ընդամենը երկու խմբակցություն՝ «Իմ քայլը» և «ԲՀԿ»։
Այս կարևորագույն քննարկմանը որևէ մեկի մտքով չի անցել, որ կա նաև «Լույս» խմբակցություն, կարելի է իրենց էլ հրավիրել՝ քաջատեղյակ լինելով, որ մասնավորապես ես հետաքրքրված եմ առողջապահության ոլորտով, էլ չեմ ասում, որ «Ելք» խմբակցության գործունեության ընթացքում առողջապահությունը եղել է առաջնային անհանգստացնող ոլորտներից մեկը։
Պրն. Բաբինյան, լա՞վ եք։ Չե՞ք ամաչելու աչքերիս մեջ նայել։ Ի դեպ, ասեմ՝ ձեռնոցն ընդունում եմ...
Երևանի ավագանու «Լույս» խմբակցություն անդամ Թեհմինա Վարդանյան