«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության երկու փոխնախարարների՝ Սուրեն Քրմոյանին և Արթուր Հովհաննիսյանին պարտադրում են աշխատանքից ազատման դիմում գրել: Նրանց մեղքն այն է, որ ամանորյա տոներն անցկացրել են արտասահմանում, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին հրահանգին, ըստ որի՝ նախարարները և փոխնախարարները պետք է Ամանորին մնային Հայաստանում:
Մինչդեռ պարզվում է, որ Քրմոյանը և Հովհաննիսյանը արտասահմանյան ուղևորության փաթեթները ձեռք էին բերել մինչև վարչապետի հրահանգը, իսկ հրահանգը լինելուց հետո էլ ստացել էին իրենց անմիջական վերադասի՝ նախարար Արտակ Զեյնալյանի թույլտվությունը:
Եվ չնայած դրան, հիմա նրանց գլխին կախված է աշխատանքից ազատվելու վտանգը: Արդարադատության փոխնախարարները ցանկություն ունեն հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ-որ լուծում գտնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում