Հայաստան 

«ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը զուտ ներկուսակցական որոշում է, և մենք հարգում ենք այն». ՀՀԿ-ական պատգամավոր

analitik.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ երեկ կայացրած որոշմանը, որի համաձայն՝ կուսակցությունը դուրս եկավ  կոալիցիայից, որին էլ հաջորդեց 3 նախարարների՝ կուսակցությունից դուրս գալու մասին որոշումը,  ասաց, որ դա ներկուսակցական խնդիր է, և կուսակցությունն ինքն է կայացնում իր որոշումները, իսկ իրենք էլ հարգանքով են վերաբերում այդ որոշմանը:

 

Խոսելով ՕԵԿ-ի՝ ընդդիմություն մտնելու և «քառյակի» հետ համագործակցության մասին, նա նշեց, որ կուսակցության ղեկավարի կողմից պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա, չնայած գործընթացները դրան են տանում, իսկ այն հարցին՝ արդյո՞ք ՕԵԿ-ը որպես ընդդիմություն կընդունվի հենց ընդդիմության և հասարակության կողմից, նա պատասխանեց, որ դա կախված է միայն կուսակցության հետագա գործունեությունից:

Նույն շարքից