«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես օրերս տեղեկացրել էին լրատվամիջոցները, Վենետիկի հանձնաժողովի ոչ բարենպաստ դիրքորոշման պատճառով վերջին շրջանում լարվել են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար Գագիկ Հարությունյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները:
Եվ ահա նախկին լրագրող Փաշինյանի ճկուն ուղեղը նոր փորձություն է հնարել բոլոր ժամանակների և իշխանությունների ծառա Գագիկ Հարությունյանի համար:
Ինչպես հայտնի է՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում անցումային արդարադատության հակակոռուպցիոն հատվածը: Ծրագրում, մասնավորապես, նշված է, որ պետք է լինի «երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության և այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրություն ու վերլուծություն, դրա արդյունքների հրապարակում և օրենդրական մեխանիզմների կիրառում» և այլն:
Գործնականում սա նշանակում է, որ իշխանությունները՝ թքած ունենալով բոլոր իրավական սկզբունքների վրա, վերջին 20 տարում պաշտոն զբաղեցրած անձանց կարող են հարցնել՝ որտեղից իրենց այդ գույքը, և պատասխանն անբավարար գնահատելու դեպքում՝ խլել այն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում