Հայաստան 

ԱԱԽ քարտուղարը Մոսկվայում հանդիպումներ կունենա ՌԴ իր գործընկերոջ և ՀԱՊԿ գխավոր քարտուղարի հետ

analitik.am

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին: 

Այս մասին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից։

Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Նույն շարքից