Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է օրվա ցանկացած ժամի հանդիպել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ, ով ինքն իրեն հռչակել է երկրի նախագահ և իր գործում ստացել ԱՄՆ-ի ու մի շարք այլ երկրների աջակցությունը:
Մադուրոն նշել է, որ պատրաստ է հանդիպման գնալ անգամ մերկ, պատրաստ է երկխոսության՝ հավելելով, որ պատճառներ չի տեսնում իր հրաժարականի համար:
Ինչ վերաբերում է Գուայդոյին, ապա նա հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսության գնալ Մադուրոյի հետ: