Հայաստան 

Ջեյմս Ուորլիքը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սուրբ Զատկի առիթով Twitter-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը։

 

«Ինչ հրաշալի Սուրբ Զատիկ է: Իմ աղոթքն եմ ուղղում Լեռնային Ղարաբաղի խնդրի տևական կարգավորմանը: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն օգնել: Մենք պետք է ճանապարհ գտնենք»,- գրել է Ուորլիքը։

 

Դրանից առաջ նա ևս մեկ գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի Ադրբեջան այցին:

«Լավ է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դրական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում: Այս կապերը համագործակցություն են կառուցում», - գրել է Ուորլիքը:

 

Ապրիլի 19-ին ամերիկացի համանախագահը Twitter-ում տեղադրել էր ԱՄՆ-ում ադրբեջանցիների ցանցի (U.S. Azeris Network (USAN)) հետ նախօրեին ունեցած հանդիպումից լուսանկար և գրել. «Շնորհակալ եմ ԱՄՆ-ի ադրբեջանցիների ցանցին երեկվա հանդիպման համար: Անհամբեր սպասում եմ Վաշինգտոնից դուրս համայնքներ այցելելուն»։

Նույն շարքից