Պարզվում է, որ ԱՄՆ-ը մի քանի շաբաթ գաղտնի պլան է մշակել Վենեսուելայի ընդդիմությանն աջակցելու համար: Արդեն հայտնի է, որ երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն երկրի նախագահ է հռչակել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի զանգից հետո: Հենց Փենսն է վենեսուելական ընդդիմության առաջնորդին աջակցություն խոստացել Վաշինգտոնից կողմից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով նախագահ Թրամփի շրջապատից իր աղբյուրին:
Հունվարի 23-ին գիշերը Փենսը զանգահարել է Գուայդոյին և հայտարարել է ԱՄՆ աջակցության մասին, եթե վերջինս իշխանությունը փախցնի նախագահ Նիկոլաս Մադուրոյից՝ հղում անելով երկրի սահմանադրությանը: Հենց այդ զանգից է սկսվել ԱՄՆ-ի գաղտնի պլանը, որն ամերիկյան կողմը մշակել է մի քանի շաբաթ՝ կապեր ունենալով վենեսուելական ընդդիմության իրենց կողմնակիցների հետ:
Հայտնվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին Վենեսուելայի իրավիճակը քննարկել է Բրազիլիայի, Կոլումբիայի և այլ երկրների ներկայացուցիչների հետ:
Այն բանից հետո, երբ հունվարի 23-ին, Գուայդոն իրեն հայտարարեց երկրի նախագահ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց իր աջակցության մասին, ինչպես խոստացել էր Փենսը: Դրանից հետո նման հայտարարություններ արեցին Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան, Չիլին, Պերուն և այլ երկրներ: Իսկ ամերիկյան կողմում կան մարդիկ, որոնց կարծիքով ամերիկացի դիվանագետներին Վենեսուելայում հնարավոր է վտանգ է սպառնում:
Այն բանից հետո, երբ բանակն իր աջակցությունը հայտնեց նախագահ Մադուրոյին, ԱՄՆ-ը փորձում է հասկանալ, թե ինչ աջակցություն ունի վերջինս: