86 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, Օսկարի եռակի, Գրեմմիի հնգակի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում է Le Monde-ը՝ հղում անելով վերջինիս ներկայացուցչին:
Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին, Փարիզում: Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար», 5 անգամ` «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: