Հայաստան 

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

analitik.am

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։

Նույն շարքից