Հասարակություն 

Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է մարդասպանը, ոչ թե Նարեկը. Նոր զարգացումներ՝ Ղազախստանում

Սիրելի հայրենակիցներ,
ավելի քան քսան օր է, հետևում ենք Կարագանդայում ծավալվող իրադարձություններին, որում մեղադրյալի կարգավիճակում Հայաստանի քաղաքացիներ են ներգրավված։

Այսօր տեղեկություն է տարածվել, որ ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանության հեղինակը՝ բացահայտելով նաև թաքցված դանակի տեղը։

Քանի որ վեճը և ծեծկռտուքը որևէ կապ չունեն ազգամիջյան խնդիրների հետ, խնդրում եմ սոցիալական ցանցերում զսպվածություն դրսևորել և հարցը չտանել այլ հարթություն, ինչը հիմա ձեռնտու է այս կենցաղային վեճը ազգամիջյան բախումների վերածելու հրահրողներին։

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյան

Նույն շարքից