Հասարակություն Ֆեյսբուք 

ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է «Շաբաթվա անգրագետները» խորագրով հաղորդում ստեղծել

Մի գաղափար է ծնվել, չգիտեմ՝ ինչպես կընդունեք...

Հեռուստաընկերություններից մեկում կարելի է ստեղծել «Շաբաթվա անգրագետները» խորագրով կարճամետրաժ հաղորդում, որով հրապարակվեն նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակայնորեն հնչեցված քաղաքական ամենաանգրագետ երեք ելույթները՝ համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ և 3–րդ պատվանդաններով:

Գուցե այս կերպ հնարավոր լինի զսպել քաղաքական ու քաղաքագիտական խելահեղությունների, ահասարսուռ արտաքինով եթեր ներխուժած տկար գործիչների անպտուղ դատողությունների և պետական մտածողության հիմքերը խարխլող անբովանդակ ելույթների տարափը։

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից