Պետական կառույցներում պարգևատրումները, որպես կանոն, համարվում են նորմալ պրակտիկա: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) ևս որոշել է այս հարցում առաջատար դիրքեր գրավել և գործընկերներին չզիջել: Մասնավորապես, նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերին աշխատավարձերը և պարգևատրումները իրար մեջ հետևյալ կերպ են բաշխվել.
- Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,
- Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,
- Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,
- ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,
- Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,
- ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,
- ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,
- ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,
- ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,
- ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,
- Ֆինանսների նախարարի օգնական Տաթևիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,
- ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,
- ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։
Նկատենք, որ պարգևավճարները երբեք այսքան բարձր չեն եղել որևէ գերատեսչությունում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում: