Հասարակություն Ֆեյսբուք 

Եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի. քաղաքապետարանի արձագանքը՝ «Լույս» խմբակցության անդամի հայտարարությանը

«Պարզաբանում եմ.

Եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի։

Նաեւ տեղեկացնում եմ, որ քաղաքապետը նշված քննարկման կազմակերպմամբ, այդ թվում, հասկանալի է, մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել։ Կարծում եմ, նմանատիպ խնդիրները հանգիստ կարելի է լուծել՝ առանց դրանց նշանակությունը գերագնահատելու»,այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ավելի վաղ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմություն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:

Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից և գուցե ավելի տխուր է, քան հանրապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյակ չպահեն որևէ խմբակցության:

Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են.... Կարծես թե հավասարության նշանը դրվել է «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել...

Պահանջում եմ պարզաբանում»։

Նույն շարքից