Բարի օր Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանում քաղաքական հայացքները կարող են աշխատանքից ազատելու պատճառ դառնալ

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում քաղաքական հայացքներով պայմանավորված կադրային ջարդ է տեղի ունենում, ինչն արվում է ներքին կարգով տրված հրամանի հիման վրա: Ըստ մեր աղբյուրի,  աշխատանքից հեռացնում են ՀՀԿ անդամներին և այն մարդկանց, ովքեր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կառավարման օրոք սոցցանցերում տարածել, կիսվել կամ հավանել են Տարոն Մարգարյանի վերաբերյալ նյութերը: Աշխատանքից հեռացվել է արդեն բաժնի պետերից մեկը, ով ՀՀԿ անդամ է, իսկ մնացած աշխատակիցները, ովքեր ՀՀԿ անդամ են կամ Տարոն Մարգարյանի նկատմամբ ունեցել են դրական վերաբերմունք, ընդգծված բացասական վերաբերմունքի են արժանանում: Աղբյուրը նշում է, որ այդպես են վերաբերվում, որպեսզի այդ մարդիկ սեփական կամքով ազատման դիմումներ գրեն:

Նույն շարքից