Հասարակություն 

Կարո Փայլանը հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։

«Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման քննարկումների առանցքը հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի կաթողիկոսարանի խնդիրը, Թուրքիայի հայության ներկայիս վիճակն ու արդի այլ խնդիրներն են եղել: Նշված հարցերով Կարո Փայլանը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ հայտնելով նաև իր տեսակետները»։

Հանդիպումից հետո պատգամավորը Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տ. Պետրոս Վրդ. Մանուելյանի առաջնորդությամբ, այցելել է Մայրավանքի շրջակայքում գտնվող Սրբոց Նահատակաց հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն սրբացված նահատակների հիշատակին։

Նույն շարքից