Հայաստան 

ԼՂՀ-ում քննարկել են Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ԼՂ հանրապետության հարավային թևում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշծատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համապատասախան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ կառույցների ղեկավարները: ԼՂՀ Նախագահը կարևորել է ծրագրերի պատշաճ կերպով իրականացումը` ընդգծելով, որ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից:

Երկրի ղեկավարը հանձնարարկաններ է տվել համապատասխան մարմիններին` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից