ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնում է «շաթդաունը»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տանը:
Նշվում է, որ Թրամփը ստորագրել է գերատեսչությունների համար ժամանակավոր բյուջեի նախագիծը` դադարեցնելով պատմության ամենաերկար «շաթդաունը»:
Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ հաջորդող 3 շաբաթվա ընթացքում կընթանան բյուջեի վերաբերյալ քննարկումներ: Նշվում է նաև, որ Թրամփը «շաթդաունի» մասով առաջին անգամ է զիջում Կոնգրեսի դեմոկրատներին: Հայտնի «շաթդաունը» տևել է 35 օր:
Ավելի վաղ, Թրամփը հրաժարվում էր հաստատել բյուջեն, քանի դեռ դրա մեջ ներառված չէին Մեքսիկայի սահմանին կառուցվելիք պատի ֆինանսական միջոցները: