Հասարակություն Ֆեյսբուք 

Ո՞ր հանգամանքներն են ձևավորել «հիմնավոր կասկածն» առ այն, որ Մհեր Եղիազարյանը կատարել է իրեն վերագրված արարքը․ Ռուբեն Մելիքյան

«Կոնկրետացնեմ հարցադրումները քննչական մարմնին.

1) Ո՞ր հանգամանքներն են ձևավորել «հիմնավոր կասկածն» առ այն, որ Մհեր Եղիազարյանը կատարել է իրեն վերագրված արարքը։

2) Ո՞ր հիմքերով է միջնորդվել, նախ, ընտրել կալանքը որպես խափանման միջոց, այնուհետև՝ երկարացնել դրա ժամկետը, և ո՞ր հիմքերով են գրավի ու երկու պատգամավորի երաշխավորության միջնորդությունները մերժվել։

3) արդյո՞ք քննչական մարմինը «պատշաճ ջանասիրություն» է դրսևորել գործը քննելիս։ Այլ կերպ՝ ի՞նչ քննչական և այլ դատավարական գործողություններ են կատարվել քրեական հետապնդումը հարուցելու օրվանից ի վեր։ Մեկ առ մեկ։ Օրերով։

Կրկնեմ, «նախաքննության գաղտնիքը» արդեն գործոն չի - ձեր հարուցած քրեական հետապնդման հետևանքով մարդ է մահացել պետության լիակատար պատասխանատվության ներքո գտնվող տարածքում՝ քրեակատարողական հիմնարկում»։

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից