Հայաստան 

Հայաստան կժամանի Լիտվայի պաշտպանության նախարարը

Հայաստանի Հանրապետություն ապրիլի 23-ին կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ապրիլի 23-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ԼՀ ԱՊՆ պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի և ԼՀ ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցի և պատվիրակությունների կազմով հանդիպման ավարտին տեղի կունենա մամուլի ասուլիս:

Նույն օրը ԼՀ ԱՊՆ պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն շարքից