Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Միքայել Թարիվերդիևի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիևային և ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանի խոսքով` արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն իրենց հայրենակիցն է, և նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն Արցախում: Քննարկվել են նաև Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: