Միջազգային Հասարակություն 

Facebook-ը մտադիր է միավորել Messenger-ը, Instagram-ն ու WhatsApp-ը

Facebook սոցկայքի ղեկավարությունը պատրաստվում է Facebook Messenger, WhatsApp և Instagram հավելվածների խոր ինտեգրմամբ զբաղվել։ Այս մասին հայտնում է «The New York Times» պարբերականը։

Նշվում է, որ Մարկ Ցուկերբերգը մտադիր է նորարարությունների արդյունքում վերոնշյալ հավելվածների օգտատերերին հնարավորություն տալ իրար մեջ հաղորդագրություններ ուղարկել ու դա անել միանգամայն անվտանգ պայմաններում։ Օրինակ Instagram-ի օգտատերերը կկարողանան հաղորդագրություն ուղարկել WhatsApp կամ Facebook Messenger-ին:

Այս նորարարությունը գործարկվելու է 2019-2020թ․թ․։

 

Նույն շարքից