Քաղաքական Միջազգային 

Մարիա Զախարովան ԵՄ երկրների ներկայացուցիչներին «երգչախումբ» է անվանել

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից Վենեսուելայի  ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի նախագահ ճանաչելու մասին հայտարարությունները:

Մանավորապես, Զախարովան ԵՄ երկրների ներկայացուցիչներին «երգչախումբ է» անվանել, քանի որ վերջիններս նմանատիպ հայտարարություններ են տարածում․ «Հայտարարություններն արվում են ոչ միայն նույնաբովանդակ, այլև միաժամանակ»,-գրել է նա:

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ Իսպանիան Վենեսուելայի ընդդիմադիրների ղեկավարին նախագահ կճանաչի միայն այն ժամանակ, երբ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն կհայտարարի նոր ընտրությունների մասին: Նմանատիպ հայտարարություններ էին արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի նախարարների կաբինետը:

Նույն շարքից