Հայաստան Քաղաքական գլխավոր 

Երբ 2 ամիսն ավելի շատ է վարձատրվում, քան 1 տարին. Հայկ Մարությանի մաթեմատիկան

Analitik.am-ն ուսումնասիրեց 2017 թվականին Երևանի փոխքաղաքապետերի և Երևանի գլխավոր ճարտարապետի ստացած պարգևավճարների չափը և համեմատեցինք  2018-ին նույն հաստիքները զբաղեցնող անձանց ստացած պարգևավճարների հետ: Այսպես՝

Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալը 2017-ի դեկտեմբերին ստացել է 478 000 ՀՀ դրամ, իսկ 2018-ին նույն պաշտոնը զբաղեցնող անձի պարգևավճարն արդեն համարյա կրկնակի է՝ 956 000  ՀՀ դրամ: 

Երևանի քաղաքապետի մյուս 3 տեղակալների պարգևավճարները 2017-ին եղել են 443.000  ՀՀ դրամ յուրաքանչյուրին: Արդյունքում կազմել է ընդամենը 1մլն. 329.000 ՀՀ դրամ

2018թ.-ին թվականին այս  հաստիքի համար նույնպես պարգևավճարների չափերը ոչ միայն կրկնապատկվել են, այլ անհավասարաչափ բաշխում է եղել.

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգսյան Հայկ՝ 886.000 դրամ,

Երևանի քաղաքապետի տեղակալ Հարությունյան Սերգեյ ՝ 886.000 դրամ,

Երևանի քաղաքապետի տեղակալ Վիրաբյան Տիգրան՝ 1 մլն 309.000 դրամ: Ընդամենը՝ 3 մլն 81 հազար դրամ: 

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետի տեղակալների պարգևավճարների վրա 2018-ին նույնպես ծախսվել է կրկնակի, քան նախորդ տարի: 

Ինչ վերաբերում է Երևանի գլխավոր ճարտարապետին, ապա 2017-ին վերջինիս պագևավճարը եղել է 443. 000 ՀՀ դրամ,իսկ արդեն 2018-ին՝ մոտ 875.000 ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ Երևանի ավագանու ընտրությունները կայացան 2018-ի սեպտեմբերին: Փաստացի, պարգևավճարներ ստացողներն աշխատել են ոչ թե 12 ամիս, ինչի դեպքում էլ սովորաբար տրվում է պարգևավճար, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ, այլ ընդամենը 3 ամիս աշխատելուց հետո պարգևատրվել են կրկնակի, քան նախկինում  12 ամիս քաղաքապետարանում աշխատածները: 

Ստացվում է, որ 2017-ին  վերոնշյալ պաշտոնյաների պարգևավճարների վրա համայնքային բյուջեից ծախսվել է  ընդամենը 2 250 000 ՀՀ դրամ, իսկ Հայկ Մարությանի կառավարման 2 ամսում  դրա կրկնակիի չափով՝ 4 912 000 ՀՀ դրամ: 

Նույն շարքից